2017թ. առաջին եռամսյակում կառավարությունը ծրագրածից 26 միլիարդ դրամ քիչ է ծախսել

2017թ. առաջին եռամսյակում կառավարությունը ծրագրածից 26 միլիարդ դրամ քիչ է ծախսել

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կառավարությունն ավելի քիչ ծախսեր է կատարել, քան նախատեսված էր: Հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Մենք առաջին եռամսյակում 26 միլիարդ դրամով ավելի քիչ գումար ենք ծախսել, քան ծրագրավորել էինք: Ապրիլ և մայիս ամիսներին ծախսերը կատարվել են այնքան, որքան ծրագրել էինք»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ´ ընդգծեց Վարդան Արամյանը:

Նախարարը նաև ներկայացրեց կառավարության գործող ծրագրի շրջանակներում իրականացրած աշխատանքները: Նա նշեց, որ բոլոր նախանշված աշխատանքները հիմնականում սահմանված ժամկետներում կատարվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում