Արագածոտնում գայլերը 100 գլուխ ոչխար են հոշոտել

Արագածոտնում գայլերը 100 գլուխ ոչխար են հոշոտել

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի արոտավայրում գայլերը մոտ 100 գլուխ ոչխար են հոշոտել: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակերի նախարարությունից, ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում