Երևանում կկառուցվի Հրանտ Մաթևոսյանի անվան մշակութային կենտրոն

Երևանում կկառուցվի Հրանտ Մաթևոսյանի անվան մշակութային կենտրոն

Երևանում կառուցվող՝ Հրանտ Մաթևոսյանի անվան մշակութային կենտրոնի շինարարությունը կավարտվի 2017 թվականին։Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։

«Շենքի երկաթբետոնե աշխատանքներն արդեն ավարտված են, հիմա իրականացվում են մնացած աշխատանքները և այն պատրաստ կլինի այս տարի։ Թանգարանի կառուցումն իրականացնում է Քաղաքաշինության կոմիտեն»,- նշեց Սարգսյանը։

Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնը գտնվում է Հայաստանի ագրարային համալսարանի ետնամասում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում