ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն Արցախում այցելել է առաջնագիծ

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն Արցախում այցելել է առաջնագիծ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Գագիկ Մելիքյանը, Գեւորգ Պետրոսյանը, Ռոմիկ Մանուկյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, հունիսի 16-ին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ Արցախում այցելել են առաջնագիծ եւ զորամասերից մեկը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը ծանոթացել է սահմանը պաշտպանող զինվորների ծառայության եւ կեցության պայմաններին, զորամասին նվիրել համակարգիչներ, տեխնիկա եւ այլ անհրաժեշտ իրեր:

Այնուհետեւ պատվիրակության անդամներն այցելել են զինվորական հոսպիտալ, որին ՀՀ ԱԺ նախագահի կողմից տրամադրվել են բժշկական սարքավորումներ եւ դեղորայք: Հոսպիտալում Արա Բաբլոյանը զրուցել է զինվորների հետ, հետաքրքրվել բուժման ընթացքով եւ նրանց առողջական վիճակով՝ մաղթելով շուտափույթ ապաքինում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում