ԵԱՏՄ-ն և Իրանը ավարտել են ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի քննարկումները

ԵԱՏՄ-ն և Իրանը ավարտել են ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի քննարկումները

Եվրասիական տնտեսական միության պատվիրակությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունն ավարտել աշխատանքները ազատ առևտրի գոտի ձևավորելու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի տեքստի վրա: Բանակցությունների հերթական փուլը կայացել է հունիսի 13-14-ը, Թեհրանում:

Ժամանակավոր համաձայնագրի համաձայն՝ կողմերը պետք է հետևեն Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներին, ապահովեն առավելագույն բարենպաստ պայմաններ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի համար:

Առաջիկայում Եվրասիական տնտեսական միությունը կշարունակեն բանակցությունները ապրանքների շուկայի փոխադարձ հասանալիությունը ազատականացնելու վերաբերյալ: Կողմերը պետք է համաձայնեցնեն նաև սակագնային պարտավորությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում