«Հրապարակ». Էրեբունու թաղապետը վերջնականապես ազատվել է Մհեր Սեդրակյանի մարդկանցից

«Հրապարակ». Էրեբունու թաղապետը վերջնականապես ազատվել է Մհեր Սեդրակյանի մարդկանցից

«Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը թաղապետարանը վերջնականապես ազատագրել է Մհեր Սեդրակյանի մարդկանցից, թա­ղապետարանի նոր աշխատա­կիցները հիմնականում Պիստի շրջապատից են: Հիշեցնենք, որ թաղային հեղինակություն Պիստի շնորհիվ ՀՀԿ-ն էրեբունիում կարո­ղացավ Մհեր Սեդրակյանի պասիվության պայմաններում «պատվով դուրս գալ» ընտրու­թյուններից: Դավիթ Գրիգորյանի պաշտոնա­վարման մի թանի ամիսների ընթացքում նաև երեք մանկապարտեզի վարիչ է հրաժեշտ տվել պաշտոններին, որոնք հանձնվել են Պիստի ընկերների կանանց: Հիմա հերթում սպասում է էրեբունիում հայտնի «Տյոմի» կինը»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում