«Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը որոշել է իր միջոցներով Կասկադից մինչև Մոնումենտ ճոպանուղի կառուցել

«Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը որոշել է իր միջոցներով Կասկադից մինչև Մոնումենտ ճոպանուղի կառուցել

«Հնարավոր է Երևանում շուտով ճոպանուղի կառուցվի։ Իհարկե, ոչ նախկին երթուղով՝ Նորքից մինչև Շրջանային։ Ճոպանուղի ունենալու գաղափարը «Սիլ գրուպի» հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանինն է։ Նա որոշել է իր միջոցներով Կասկադից մինչև Մոնումենտ՝ Հաղթանակի զբոսայգի բարձրացող ճոպանուղի կառուցել, որտեղ մի փոքրիկ հողակտոր ունի։

Գաղափարը՝ որպես առաջարկ, ներկայացվել է քաղաքապետարանին, այժմ քննարկման փուլում է։ Ճոպանուղին նախ և առաջ ունենալու է տուրիստական նշանակություն, երկրորդ՝ նաև զուտ կոմունիկացիայի խնդիր կլուծի։ Քաղաքապետարանից դեռ պատասխան չկա, բայց, ասում են, դրական են ընդունել ճոպանուղու գաղափարը։

Չի բացառվում՝ այս գաղափարը հաջողությամբ կյանքի կոչվելուց հետո շարունակություն ունենա, և արդեն, զուտ որպես այլընտրանքային փոխադրամիջոց, քաղաքի տարբեր մասերն իրար կապող ճոպանուղու այլ գծեր ևս կառուցվեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում