AM | RU
USD
EUR
RUB

«168 Ժամ». Որքա՞ն գումար է ստացել «Քաղաքացի դիտորդը» ԵՄ-ից, և ինչո՞ւ են քաղաքացիներն ահազանգում, որ չեն ստացել խոստացված գումարները

 
 

«168 Ժամ»-ն անդրադառնալով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում ԵՄ գրասենյակից ստացած 462 հազար 479 եվրո դրամաշնորհի, գրել է. «Դրամաշնորհն ի սկզբանե նախատեսված է եղել միայն 2017թ-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների դիտարկման համարը, սակայն «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն դիմել է ԵՄ պատվիրակությանը՝ խնդրելով հնարավորություն ընձեռել խնայված միջոցների հաշվին դիտարկել նաև 2017թ-ի Երևանի ավագանու ընտրությունները, որին ԵՄ պատվիրակությունը դրական արձագանք է տվել:

Այս ամբողջ գործընթացին անդրադառնալու անհրաժեշտություն չէր լինի, եթե ի հայտ չգային որոշ հանգամանքներ: Մայիս 15-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամներ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ն հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ըստ որի նախաձեռնությանը մասնակցող 3-րդ կազմակերպությունը՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, Երևան քաղաքի 2017 թ.-ի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդություն է իրականացրել առանձին՝ կամայականորեն օգտագործելով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անվանումը և խորհրդանիշերը, ինչով հանրությանը ապատեղեկացրել ու ապակողմնորոշել է։ Հայտարարությունում նշվում է, որ դա տեղի է ունեցել առանց գործընկերների համաձայնությունը ստանալու, չնայած որ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն պատշաճ զգուշացված է եղել նման գործելաոճի անընդունելի լինելու մասին։

Նման հայտարարությունը, հատկապես, ուշագրավ է այն առումով, որ ըստ դրամաշնորհի՝ «Իրավունքի Եվրոպա միավորումը» նախապես համաձայնեցրել է տնտեսված միջոցները նախաձեռնության անունից Երևանի ավագանու ընտրություններում օգտագործելու հանգամանքը, մինչդեռ գործընկեր կազմակերպությունները, ինչ-ինչ պատճառներով, հրաժարվել են ներգրավվել այդ ընտրություններն՝ չտալով իրենց համաձայնությունը, որ «ԻԵՄ»-ը դա անի նախաձեռնության անվան տակ»:

Թերթի հետ զրույցում, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նշել է, որ ԱԺ ընտրություններում իրենց դիտորդական գործունեությունը չի ունեցել իր հիմքում ֆինանսական ոչ մի բաղադրիչ: «Քաղաքացի դիտորդը» 3 կազմակերպությունների համատեղ նախաձեռնություն էր: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն այդ երեքից մեկն է, որը ոչ մի ֆինանսական շարժի հետ կապ չի ունեցել: «Ասպարեզ» ակումբի մի շարք կամավորներ ներգրավված եղել են այդ նախաձեռնության մեջ: Հոնորարի տրամադրման, դիտորդական գործունեությունը խրախուսելու պայմանավորվածություններ ունեցել են մյուս երկու՝ ԹԻՀԿ և ԻԵՄ կազմակերպությունները: «Ասպարեզ» ակումբը որևէ դրամաշնորհային ծրագիր, սեփական միջոցներ, որևէ ֆինանսական շարժի մեջ ներգրավված չի եղել»,-նշել է Բարսեղյանը:

Անդրադառնալով ԵՄ-ի հայաստանյան գրասենյակից ստացված դրամաշնորհին՝ ԹԻՀԿ ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը նշել է, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությանը հատկացրել է ոչ թե 462 479 այլ 370 000 եվրո. «Իրականում 370 000 եվրո է եղել գրանտային ծրագիրը: Մեր պայմանագրում հենց այդքան է նշված: Ամբողջ գումարը ստացել է ԻԵՄ կազմակերպությունը, որը ծախսվել է թրեյնինգների կազմակերպական, անձնակազմի և այլ գործողությունների վրա, մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ ԻԵՄ-ից: Մեկ դիտորդի համար նախատեսված է եղել 15 000 դրամ, և պլանավորված է եղել 3000 դիտորդի համար: Այս պահին որքանն է ծախսվել, կդժվարանամ ասել»,-ասել է Գրիգորյանը:

«Փաստորեն միևնույն դրամաշնորհի վերաբերյալ ԵՄ հայաստանյան պատվիրակության և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացրած թվերի տարբերությունը կազմում է մոտ 92 հազար եվրո: Ընդ որում, ինչպես նշված է ԹԻՀԿ-ի պատասխանում՝ գումարը նախատեսված է եղել մոտ 3000 դիտորդի 15 հազարական դրամ վճարելու համար: Ստացվում է, որ այդքան մարդու վճարելու համար անհրաժեշտ է եղել մոտավորապես 85 հազար եվրո: Հետևաբար` մնացած 275 հազար եվրոն ենթադրաբար ծախսվել է «թրեյնինգների կազմակերպական և այլ գործողությունների վրա»: Հարկ է նշել, որ ԵՄ-ի հայաստանյան պատվիրակությունից ստացված պարզաբանման մեջ նշված է, որ ծրագիրն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելուց բացի ունեցել է նաև այլ բաղադրիչներ, որոնց մասին հնարավոր չեղավ լրացուցիչ մանրամասնություններ ճշտել:

ԱԺ ընտրությունների ավարտից շատ չանցած՝ ապրիլի կեսերին, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը և փաստաբան Տիգրան Եգորյանը լրատվամիջոցներին հայտնեցին, թե բազմաթիվ դեպքերում դիտորդները անբարեխիղճ են գտնվել՝ խախտելով էթիկայի կանոններն ու իրենց կողմից առաջադրված չափանիշները: Զուգահեռաբար հայտնի դարձավ, որ նախաձեռնության հարյուրավոր դիտորդներ, ովքեր մասնակցել են ԱԺ ընտրություններին, դժգոհում են, քանի որ իրենց չեն վճարում խոստացված 15 հազարական դրամները:

Ըստ տեղեկությունների՝ դիտորդներին խոստացել են վճարել մինչև մայիսի 5-ը, ապա՝ 15-ը, մինչդեռ առ այսօր մարդիկ գնում են բանկ, իսկ այնտեղ ասում են, որ «Իրավունքի Եվրոպայի» ուղարկած ցուցակներում իրենց անունները չկան: …Դիտորդի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ընտրություններին նախորդած դասընթացների ժամանակ իրենք ստորագրել են լիազորագիր, որով արտոնել են «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ին իրենց փոխարեն հանդես գալ դատարանում՝ տեղամասերում արձանագրված խախտումների հարցով: Իրենց նաև հենց սկզբում խոստացել են վճարել 15 հազար դրամ, բայց որևէ պայմանագիր չի կնքվել այդ մասին»,-գրել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Հովհաննես Գաբուզյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարն է Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա Իսրայելը Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել ի պատասխան հրթիռակոծումների Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում ընտրվել են նախագահների նոր տեղակալներ Սահմանախախտման երրորդ դեպքը երեք օրվա ընթացքում. ձերբակալվել է սահմանախախտների խումբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 20 ընկերությունների և բանկերի նկատմամբ Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսը լքել է Թուրքիան՝ Հաշուքջիի գործի ֆոնին Հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներ «Հրապարակ». ԼՂ բանակցություններում ԱԳ նախարարի մոտեցումներն ու մտքերը Փաշինյանի հայտարարություններից տարբերվո՞ւմ են «Հրապարակ». Ինչ դժգոհություն է հասունանում Ոստիկանության ներքին զորքերում «Փաստ». «Սասնա ծռերի» անորոշ կարգավիճակը՝ ական Փաշինյանի իշխանության տակ «Ժողովուրդ». Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը չի կարող ոչինչ փոխել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 17 Կորցրած հեղինակությունը հետ բերելու ճանապարհին. Հայաստան-Մակեդոնիա 4:0 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց Հայաստանի մեկնարկային կազմը հայտնի է Մակեդոնիայի դեմ խաղում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին Արցախի Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին ՀՀ նախագահն Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Վարչապետ Փաշինյանը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր Սյունեցիները դժգոհ են նոր մարզպետի նշանակումից Ոստիկանություն բերման է ենթարկվել Պարույր Հայրիկյանի որդին Տիգրան Սարգսյանը և Եգիպտոսի նախագահը քննարկել են ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի ժամկետները ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ. ԱՄՆ դեսպան Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով Բակո Սահակյանը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ծանոթացել է ծառայության ընթացքին Գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյան ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան Միացյալ Նահանգները մշտապես աջակցում է ԼՂ հակամարտության կողմերի ղեկավարների միջև շփումներին. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի, սակայն տեղն ու ժամանակը դեռ հայտնի չեն ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա Պարզվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու պատվիրատուն Թուրք հայտնի ֆուտբոլիստին մոտ 13 տարվա ազատազրկում է սպառնում Արթուր Վանեցյանը մեկնաբանել է վարչապետի հրաժարականից հետո ուժային կառույցների՝ արտակարգ ռեժիմով աշխատելու մասին լուրերը Նշանակվեցին Սյունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզպետները Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի հետ. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan