«Փաստ». Վատ ճանապարհների պատճառով 4-6 անգամ նվազել է Ձորագետի հյուրանոցի այցելուների քանակը

«Փաստ». Վատ ճանապարհների պատճառով 4-6 անգամ նվազել է Ձորագետի հյուրանոցի այցելուների քանակը

«Փաստ»-ին տված հարցազրույցում «Թուֆենկյան» հյուրանոցային ցանցի տնօրեն Հակոբ Հակոբյանն անդրադառնալով հարցին, թե՝ այս տարի հայաստանյան ճանապարհները բավական անմխիթար վիճակում էին, Լոռու մարզում գտնվող «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրի՝ դեպի «Ձորագետ» հյուրանոց տանող ճանապարհի նույնպես վատ վիճակում գտնվելու արդյունքում իրենց բիզնեսը արդյոք չի՞ տուժել, նշել է, որ դա իրենց ցավոտ հարցերից մեկն է։

««Ձորագետ» հյուրանոցային համալիր տանող ճանապարհի ասֆալտապատումը, որ սկսվել է դեռևս նախորդ տարի չի ավարտվել, և մենք չգիտենք, թե այս ասֆալտապատման աշխատանքները երբ կավարտվեն։ Բավական ծանր իրավիճակ է։ Շինարարության ընթացքում նաև մեկ ջրագիծ է վնասվել, խնդիր ենք ունեցել Ձորագետի հյուրանոց ջուր մատակարարելու հետ կապված։ Որպես հետևանք 4-6 անգամ նվազել է այցելուների քանակը, որովհետև մարդիկ չեն կարողանում տեղ հասնել»,- հավելել է վերջինս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում