«168 Ժամ». Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի շնորհիվ ամբողջ աշխատանքն իրականացվում է քաղաքացու մեկ դիմումի համաձայն

«168 Ժամ». Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի շնորհիվ ամբողջ աշխատանքն իրականացվում է քաղաքացու մեկ դիմումի համաձայն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2012 թվականից սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, որն ինտեգրում է սոցիալական աջակցություն մատուցող մարմինները, սպասարկող վարչական շենքերն ու տեղեկատվական շտեմարանները։ Նոր համակարգի միջոցով ամբողջ աշխատանքն իրականացվում է մեկ տանիքի տակ՝ մեկ ընդհանուր ցանցով և ընդամենը քաղաքացու մեկ դիմումի համաձայն։

«168 Ժամ»-ը թեմայի շուրջ զրույցել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանի հետ:

Ըստ պաշտոնյայի՝ համակարգի հիմքում դրված է քաղաքացու սոցիալական պաշտպանությունը՝ գնահատված կարիքներին համապատասխան։ «Օրինակ, քաղաքացին իր կամ ընտանիքից որևէ մեկի խնդրով դիմել է համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն, և ընթացք տրվող դիմումից համակարգը պարզում է, որ ամիսներ առաջ լրացել է ընտանիքի տատիկի 65-ամյակը, իսկ կենսաթոշակային տարիքը լրացած կինը դեռ չի դիմել սոցիալական ապահովության ծառայությունների կենտրոն, և հնարավոր է՝ սահմանված ժամկետը խախտած քաղաքացին մի քանի ամսվա թոշակը կորցնի։ Կամ, ասենք՝ նույն ընտանիքի երեխան ի ծնե ունեցած արատի պատճառով զրկված է ուսում ստանալու հնարավորությունից, ընտանիքը մեկուսացրել է երեխային կամ չգիտի ներառական կրթական կենտրոնների մասին, հետևողական չի եղել հաշմանդամության կարգ ստանալու հարցում։ Ահա այս դեպքերում է, որ ինտեգրված ծառայությունները մատուցվում են՝ անկախ դիմումատուի պահանջից, գրագետ ուղղորդումներով։ Սոցիալական աշխատողը համակողմանի գնահատում է ողջ ընտանիքի կարիքը՝ օգնելով քաղաքացուն իրացնել իր սոցիալական իրավունքը, որպեսզի ընտանիքը դուրս գա կյանքի դժվարին իրավիճակից»,- նշում է Սաիյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում