«Հայազն» կուսակցությունը Երևանից դուրս անցկացրեց իր արտահերթ 4-րդ համագումարը

«Հայազն» կուսակցությունը Երևանից դուրս անցկացրեց իր արտահերթ 4-րդ համագումարը

«Հայազն» կուսակցությունը Երևանից դուրս անցկացրեց իր արտահերթ 4-րդ համագումարը, որին իբրև հյուր ներկա էին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները: Համագումարի 30 պատվիրակները, քննության առնելով Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական և անվտանգության խնդիրները, միաձայն որոշեցին ընդունել հետևյալ բանաձևերը.

Հայաստանում ապրիլին անցկացված խորհրդարանական ընտրություններում արձանագրված ցուցանիշները գաղափարական այլընտրանքի բացակայության արդյունքն են:

Հայաստանի քաղաքական դաշտի առողջացման և երկրում որակական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է կուռ, միասնական և մեծ քաղաքական թիմ, որն իր առջև խնդիր է դնելու հանդես գալ երկրում քաղաքական օրակարգ ձևավորելու դիրքերից:

Հիմք ընդունելով սույն թ-ի մայիսի 1-ին «Հայազնի» և ՍԴՀԿ-ի կողմից իրականացրած միասնական համաժողովում ընդունված Մանիֆեստը, անցնել սոցիալապես անպաշտպան խավերի քաղաքական շահերի ներկայացման կարևորագույն գործընթացին:

Գիտակցելով Հայաստանի և Արցախի անվտանգության հարցում համահայկական ներուժի օգտագործման հրամայականը և ունենալով գաղափարական ու քաղաքական նույնական հայացքներ

 Համագումարը որոշեց

«Հայազն» կուսակցությունը ինքնալուծարվում է և իր կազմակերպական ողջ ներուժով առաջիկա մեկ ամսվա ընթացքում ներառվում է Հայ իրականության առաջին քաղաքական՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շարքերը՝ մաս կազմելով համահայկական մեծ ընտանիքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում