Վանուատուի նախագահը մահացել է սրտի կաթվածից

Վանուատուի նախագահը մահացել է սրտի կաթվածից

Վանուատույի նախագահ Բելդվին Լոնսդեյլը սրտի կաթվածի հետևանքով 67 տարեկան հասակում վախճանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը: Նշվում է, որ Լոնսդեյլը մահացել է Վանուատույի մայրաքաղաք Պորտ-Վիլեի հիվանդանոցներից մեկում, որտեղ նրան տեղափախել են այն բանից հետո, երբ վատացել է ինքնազգացողությունը:

Վանուատուի Սահմանադրության համաձայն՝ նոր նախագահը պետք է ընտրվի խորհրդարանի անդամների և տարածքային կառավարությունների համանախագահների կողմից երեք շաբաթվա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում