ԱՄՆ նախագահի խորհրդականը հերքել է ՌԴ-ի նկատմամբ դիրքորոշումը մեղմելու վերաբերյալ ենթադրությունները

ԱՄՆ նախագահի խորհրդականը հերքել է ՌԴ-ի նկատմամբ դիրքորոշումը մեղմելու վերաբերյալ ենթադրությունները

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կիբերանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին համաձայն չէ մտքի հետ, թե ԱՄՆ նախագահը Ռուսաստանի նկատմամբ մեղմ դիրքորոշում ունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուկրաինական «Նոր ժամանակներ» ամսագրին տված հարցազրույցում Ջուլիանին ընդգծել է, որ մարդկանց մոտ նման տպավորություն կարող էր ստեղծվել նախընտրական քարոզարշավի շրջանակներում Դոնալդ Թրամփի մի շարք հայտարարություններից: «Դառնալով նախագահ՝ Թրամփն ավելի շատ է խորացել միջազգային հարաբերությունների էության մեջ: Որպես օրինակ կարող եմ բերել Սիրիան: Նա հրամայեց ռմբակոծել սիրիական ռազմական բազան, և հասկանալի է, որ իր գործողություններում նա ԱՄն-ի շահերն ավելի բարձր է դասում Ռուսաստանի շահերից»,- ասել է Ջուլիանին:

Նա հավելել է, որ ուկրաինական ճգնաժամի հարցում Դոնալդ Թրամփի դիրքորոշումը հստակ է՝ Ուկրաինան պետք է ազատ լինի «ռուսական օկուպացիայից»: «Սա Թրամփի ամենակարևոր հետաքրքրություններից մեկն է»,- ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում