Իրավիճակին համապատասխան քայլեր են ձեռնարկվում. ԱԳՆ

Իրավիճակին համապատասխան քայլեր են ձեռնարկվում. ԱԳՆ

Իրավիճակին համապատասխան քայլեր են ձեռնարկվում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը՝ խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի խախտումների մասին, որոնց հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի։

«Իրավիճակին համապատասխան քայլեր են ձեռնարկվում»,- ասաց Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից կրակել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Հունիսի 17-ին՝ ժամը 09.40-ի սահմաններում, հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը։

Նշենք, որ Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ սահմաններում իրավիճակը լրիվ վերահսկելի է և պաշտպանության բանակը շարունակում է իր ձեռքերում ամուր պահել ռազմավարական նախաձեռնողականությունը: Նա նաև նշել էր, որ տեղի ունեցածը հերթական ահաբեկչական գործընթացն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում