Սաուդյան Արաբիան իր տարածքում թուրքական ռազմական բազաներ ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում. ԶԼՄ

Սաուդյան Արաբիան իր տարածքում թուրքական ռազմական բազաներ ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում. ԶԼՄ

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հնարավորություն չունեն իրենց տարածքը հատկացնել այնտեղ թուրքական ռազմական բազաներ ստեղծելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակաչոլով «Ռիա նովոստի»-ն, այս մասին «Ալ-Հադաս» հեռուստաընկերությանն ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան:

Նրա խոսքով՝ Սաուսյան Արաբիան չի կարող Թուրքիային թույլ տալ իր տարածքում ռազմական բազաներ ստեղծել: Երկրի արտգործնախարարությունում լրատվամիջոցի աղբյուրը պարզաբանել է, որ Սաուդյան Արաբիան դրա անհրաժեշտությունը չունի, քանի որ երկրի զինված ուժերը գտնվում են բարձր մակարդակի վրա: «Սաուդյան Արաբիայի բանակը լայնորեն տարածված է Պարսից ծոցի գոտում, ինչպես նաև Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմական բազայում՝ ահաբեկիչների դեմ գործողություններ իրականացնելու և տարածաշրջանում անվտանգության պահպանման համար»,- նշել է նա:

Էր Ռիադը նման դիրքորոշում է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցից և թագավոր Սալման բեն Աբդել Ալ Սաուդի հետ բանակցությունների ավարտից մի քանի ժամ անց: Նրանց քննարկան գլխավոր թեման եղել է Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան չեզոք դիրքորոշում է որդեգրում «Կատարի ճգնաժամի» հարցում, ողջունում է Քուվեյթի էմիրի միջնորդական ջանքերը և իր կողմից պատրաստ է անել հնարավորը՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում