Ռեկորդային թվով կանայք են ընտրվել Ֆրանսիայի խորհրդարանում

Ռեկորդային թվով կանայք են ընտրվել Ֆրանսիայի խորհրդարանում

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում 223 կին Է ընտրվել հունիսի 18-ին կայացած ընտրությունների արդյունքում, ինչը ռեկորդ Է երկրի համար: Այդ մասին հայտնել են փարիզյան ԶԼՄ-ները:

Այդպիսով, կին պատգամավորները կազմում են 577 տեղանոց Ազգային ժողովի պատգամավորների 38,65 տոկոսը:

Նախորդ գումարման Ազգային ժողովում կար 155 կին:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կկազմեն «Առաջ, հանրապետություն» հաղթող կուսակցությունից պատգամավորների 46,45 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում