Ադրբեջանն իրավիճակի սրման նոր առիթներ է փնտրում. Փորձագետ

Ադրբեջանն իրավիճակի սրման նոր առիթներ է փնտրում. Փորձագետ

«Այն, ինչին վերջին օրերին ականատես ենք լինում առաջնագծում, Ադրբեջանի նախագահը դեռ ազդարարել էր օրեր առաջ հնչեցրած հայտարարություններով: Ադրբեջանն անընդհատ լարում է իրավիճակն առաջնագծում՝ հույս չթողնելով բանակցությունների վերսկսման համար»,- մեկնաբանելով արցախա-ադրբեջանական սահմանագծին տիրող իրավիճակը, Times.am-ի հետ զրույցում ասաց փորձագետ Վիտալի Մանգասարյանը:

Նրա խոսքերով, ադրբեջանական գործողությունների արդյունքում սահմանագծին լարվածության աճ է նկատվում. դրան զուգահեռ Ադրբեջանը շարունակում է զորավարժությունների շարքը, ինչը լրացուցիչ սրություն է մտցնում:

«Հակառակորդին պետք է պատժել, ինչպես դա եղավ փետրվարյան իրադարձությունների ժամանակ, որովհետև նա միայն ուժի լեզուն է հասկանում, հակառկ դեպքում իրավիճակն ավելի կսրվի:

Ադրբեջանի վարքագիծը ու գործողությունների կատարման ձևերը բոլորիս է հայտնի, ուստի պետք է պատրաստ լինել իրադրությունների ցանկացած զարգացման»,- նշեց Մանգասարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում