AM | RU
USD
EUR
RUB

ԿԸՀ-ն ներկայացրել է Հայաստանի 7 մարզի 11 համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները

 
 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է հունիսի 18-ին Հայաստանի 7 մարզի 11 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները:

Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն` Մազիտ Ամոյանը, հավաքել է 19 ձայն:

Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին ՀՀԿ-ական Գևորգ Ավագյանը, ՀՅԴ-ական Գյուտ Ղազարյանը և անկուսակցական Պատվական Թադևոսյանը: Գևորգ Ավագյանի օգտին քվեարկել են 69 ընտրող, Գյուտ Ղազարյանի օգտին` 44, Պատվական Թադևոսյանի օգտին` 12:

Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Կարո Կարապետյանը, ում օգտին քվեարկել են 796 ընտրող: Սուրենավան համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված ԲՀԿ-ական Վազգեն Ղազարյանի օգտին քվեարկել են 469 ընտրող:

Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին անկուսակցական Գրիգոր Գրիգորյանը, անկուսակցական Պողոս Եղիազարյանը և անկուսակցական Արմեն Խլղաթյանը: Գրիգոր Գրիգորյանի օգտին քվեարկել են 199, Պողոս Եղիազարյանի օգտին` 327, Արմեն Խլղաթյանի օգտին` 603 ընտրող:

Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 2 թեկնածու` անկուսակցական Գագիկ Մաթևոսյանը և անկուսակցական Արմեն Քեշիշյանը: Գագիկ Մաթևոսյանի օգտին քվեարկել են 3073, Արմեն Քեշիշյանի օգտին` 1319 ընտրող:

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքներով համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը` հավաքելով 1792 ձայն: Առաջադրված մյուս թեկնածուի` անկուսակցական Արմենուհի Մելիքյանի օգտին քվեարկել են 218 ընտրող:

Շիրակի մարզի Բայանդուր համայնքում առաջադրված միակ թեկնածուի` ՀՀԿ-ական Դավիթ Դավթյանի օգտին քվեարկել են 214 ընտրող:

Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի ղեկավարի պաշտոնի համար ևս առաջադրվել էր 1 թեկնածու` ՀՀԿ-ական Արարատ Սահակյանը, ով հավաքել է 14 ձայն:

Շիրակի մարզի Հովիտ համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Ավետիք Սերոպյանը, ով հավաքել է 151 ձայն: Մյուս թեկնածուն` ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Արարատ Սահակյանը, ստացել է 114 ձայն:

Գեղարքունիքի մարզի Ազատ և Լոռու մարզի Լեջան համայնքներում տեղի են ունեցել միայն ավագանու անդամների ընտրություններ:

Լրահոս
Նախագահը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» կլոր-սեղան քննարկմանը Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին «Յունիգրաֆ-Իքս» ընկերության խախտումների համար պատասխանատու է միայն այդ կազմակերպությունը. Տարոն Մարգարյան Պայմաններ ստեղծել, որ մեր երեխաները մնան Հայաստանում ու երջանիկ լինեն. Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է հայաստանյան վերջին զարգացումներին Վարչապետը Դիլիջանի միջազգային դպրոցը համարեց ապագա Հայաստանի խորհրդանիշը Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին Տարոն Մարգարյանը տրամադրված չէ հրաժարականի Հայ-վրացական հարաբերությունները թևակոխել են որակապես առավել բարձր մակարդակ.ՀՀ ԱԳ նախարար Պայթյուն է տեղի ունեցել ձայնային ազդանշանների տեղադրման կետում ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան վերադարձել են երկու երկրների գագաթնաժողովի անցկացման հարցի շուրջ քննարկմանը Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում պլանավորում են համատեղ գործողություններ «Հայֆիլմ»-ն աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնես գրավ կամ վաճառես. ռեժիսոր Մարզերում բժիշկների պակաս կա. ուսանողների հետ պայմանագիր կկնքվի, որ ավարտելուց հետո առնվազն 5 տարի աշխատեն մարզային բուժհիմնարկում Կրթության, գիտության ոլորտում հարյուրավոր միլիոնների անարդյունավետ ծախս կա. Արայիկ Հարությունյան Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է Արտակ Դավթյանին ՀՀ ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրենն այցելել է Հայաստան Լավ հիմք համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար. Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ Փրկարարները կանխել են 49-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը Մեքսիկայի, Կուբայի և ԱՄՆ Ֆլորիդա նահագնի ուղղությամբ շարժվում է «Ալբերտո» փոթորիկը Մայիսի 28-ին ժամը 17.00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները. Ոստիկանություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին «Ժամանակ». Ամենաշատ կալանավորվածները Սամվել Ալեքսանյանի ընկերություններից են «Փաստ». Այս ուսումնական տարում ավելի քան 145 դպրոց շրջանավարտ չի ունեցել «Հրապարակ». Ապագա կաթողիկոսի դերում հեղափոխական շրջանակները տեսնում են Շիրակի թեմի առաջնորդին «Ժողովուրդ». ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ «Հրապարակ». Խմբակցությունից հեռացնելու որոշումը՝ եկող շաբաթ «Հրապարակ». ՊՆ-ում փոփոխությունները շարունակվում են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 26 ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանցավոր կոռուպցիոն սխեմա Վերջին զանգի օրը Երևանում ոչ մի ավտոմեքենա չի տեղափոխվել տուգանային հրապակ Փաշինյանի կառավարությունը խորհրդարանին կներկայացնի Կարապետյանի կառավարության բյուջեն Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության «վեկտորն ու դինամիկան» պահապանվում են. ՌԴ ԱԳՆ Սահմանամերձ համայնքների շրջանավարտները կառավարական ամառանոցում նշում են «Վերջին զանգը» Պտուղ-բանջարեղենի արտահանմանը ներկայացվող պահանջների պահպանման դեպքում հավաստագրումը կատարվում է արագացված ընթացակարգով Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետ տևել է երկու ժամ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հերքում է Սամվել Բաբայանի ազատ արձակման լուրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan