AM | RU
USD
EUR
RUB

Կառավարությունը 2018-2022 թթ. սահմանամերձ համայնքներում շարունակելու է սոցիալական աջակցության ծրագրերը

Մարզերի և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման և համայնքների զարգացման անհամաչափությունների նվազեցման նպատակով հանրապետությունում ձևավորվել և սկիզբ է առել մարզային և համայնքային ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացը, որը կրելու է շարունակական բնույթ:

Այդ մասին նշված է կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագրում, որն արտահերթ նիստում հավանության է արժանացել կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողով: Ծրագրում նշված է, որ հանրապետության աղբահանության ոլորտի առկա խնդիրների լուծման ուղղությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մշակվել են օրենսդրական բարեփոխումների փաթեթ, ինչպես նաև դրանց վերաբերյալ գործողությունների ծրագիր, որոնց ընդունման և հետևողական կիրառման արդյունքում ՀՀ տարածքում առաջիկայում պետք է ունենանք աղբահանության այսօրվա վիճակից տրամագծորեն տարբերվող իրականություն:

Առաջիկա 5 տարիների ընթացքում տարածքային կառավարման բնագավառում ՀՀ կառավարությունը նախատեսում է մշակել և իրականացնել մարզային ռազմավարությունները և գործառնական ծրագիրը, նախաձեռնել մարզային և համայնքային զարգացման ծրագրերի համատեքստում պետական և այլ աղբյուրներից ֆինանսավորման հաշվին մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված ծրագրեր, գնահատել հանրապետական գործադիր մարմինների կողմից մշակված քաղաքականությունների ազդեցությունը և արդյունավետությունը:

Մասնավորապես, նախատեսվում է մինչև 2017 թվականի ավարտն ընդունել ՀՀ մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարությունները և առաջին գործառնական ծրագիրը՝ կարևորելով պետություն-համայնք-մասնավոր հատված գործընկերության մեխանիզմները, մինչև 2017-ի ավարտը մարզային գործառնական ծրագրերի իրականացման նպատակով ներդնել մարզային զարգացման հիմնադրամների համակարգ (ՄԶՀ), հիմնադրամները ձևավորել ՀՀ պետական բյուջեի, դրամաշնորհների, այլ աղբյուրների հաշվին, որոնց միջոցով կֆինանսավորվի մարզերի գործառնական ծրագրերի մի մասը: Մինչև այս տարեվերջ մարզերում տնտեսական զարգացումն ապահովելու նպատակով ԵՄ-ի և ՄԱԶԾ-ի հետ համատեղ իրականացվելու են տարբեր ծրագրեր: Մինչև 2017-ի ավարտը կմշակվի նաև տարածքային կառավարման հայեցակարգը՝ ամրագրելով բովանդակային փոփոխություններ՝ վերաիմաստավորելով տարածքային կառավարման մարմինների առաքելությունը:

2018-2022 թվականների ընթացքում կառավարությունը շարունակելու է սահմանամերձ համայնքներում իրականացվող սոցիալական ու տնտեսական աջակցության ծրագրերը: Գործադիրը մասամբ սուբսիդավորում է սահմանամերձ համայնքների բնակիչների օգտագործած էլեկտրաէներգիայի, գազի, ջրի վարձերը, ամբողջովին փոխհատուցում հողի և գույքի հարկերը:

Լրահոս
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի շնորհումը ծառայում է իր հիմնական նպատակին FAST-ը առաջիկա 5 տարում 250 միլիոն դոլարի ներդրում է նախատեսում Հայաստանում Եվրոպան չի պաշտպանի Կատալոնիայի անկախությունը. Եվրախորհրդարանի ղեկավար Քննիչների կողմից ցուցմունք տալուն հարկադրելու և կեղծիքներ կատարելու հաղորդումների հիման վրա հարուցվել է քրգործ Բաքուն էժանագին շահարկումների է գնում. Նալբանդյանն արձագանքել է Մամեդյարովին Արմեն Ամիրյանը Իրանի հետ համագործակցության նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչների հետ ԵՄ-ն արժեքավոր օժանդակություն է ցուցաբերում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին. Նալբանդյանի ելույթը Բրյուսելում Կառավարությունը շարունակում է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող և մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին ԼՂ հարցով լսումներ են անցկացվել ԱՄՆ Կոնգրեսում «Հին Երևան» նախագծի շրջանակում կվերականգնվի Աֆրիկյանների տունը Հայաստանի քաղաքացիները կկարողանան հանրաքվե պահանջել Ավստրալիան երկար տարիներ սատարել է ԵԱՀԿ ՄԽ խաղաղ ջանքերին ԼՂ հակամարտության հարցում Հոգեբուժարանում բուժվողին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը կարող է ներկայացնել այլ անձ Ընտանիքը դարձել է իրավական-քաղաքական տերմին, իսկ եկեղեցին այդ դաշտում չի տեսնում ընտանիքը. Տ. Բագրատ Սրբազան Առաջիկա հինգ օրերին Հայաստանում սպասվում է արևոտ եղանակ Կատալոնիայի ղեկավարն սպառնացել Է խորհրդարանում քվեարկություն անցկացնել անկախության հարցի շուրջ «ОК Армения». Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի զբոսաշրջության կապերը խորացնող միջոցառում Մեկ շաբաթում Հայաստանի տարածքում գրանցվել է երեք երկրաշարժ «Թվային Հայաստան» հիմնադրամին հատկացվեց 39 մլն դրամ Տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվությունը 1 ամսվա փոխարեն կտրամադրվի 10 օրվա ընթացքում ԱՄՆ-ում հայտարարել են, որ ահաբեկիչները նոր «սեպտեմբերի 11» են պատրաստում Վահան Մարտիրոսյանը տրանսպորտային միջոցներ արտադրող իտալական ընկերության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները Ծանրորդ Ժորժ Եղիկյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ու Կանադան ակտիվ համագործակցում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Բոլորիս առաջ է մղում մի նպատակ՝ ունենալ առաջադեմ ազգ․ վարչապետը՝ FAST-ի աշխատաժողովին Բուժաշխատողի գործունեության խոչընդոտումը Հայաստանում քրեականացվում է Ոստիկանությունն առանց դատարանի որոշման հնարավորություն է ստանում մտնել ընտանիք եւ որոշակի գործողություններ իրականացնել Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Քաշաթաղում հայրենադարձության և գյուղատնտեսության առաջիկա ծրագրերը Վարչապետը հանձնարարեց տրամաբանական չափով ազատականացնել անտառահատումներն ու իրականացնել կոշտ վերահսկողություն ՄԱԿ-ի ԱԽ-ն երկխոսության է կոչել Իրաքի իշխանություններին ու քրդերին Քիրկուկի դեպքերից հետո Աֆղանստանում առնվազն 40 զինվորական Է զոհվել մահապարտների հարձակման հետեւանքով Հայաստան բերված ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքն աշխատելու է Երևան-Գյումրի ուղղությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցը համալրվել է Հայաստանում եւ տարածաշրջանում եզակի գերժամանակակից էխոսրտագրական սարքով ԼՂ գոտում ռազմական գործողությունները բացառելու համար կողմերը պետք է կյանքի կոչեն պայմանավորվածությունները. Քերի Քեվինո ԵՄ-ի գագաթնաժողովը կքննարկի Brexit-ը, ԿԺԴՀ-ի շուրջ իրադրությունը եւ իրանական միջուկային գործարքը «Հրապարակ». Նելլի Դուրյանին զայրացրել է իր ունեցվածքի մասին լրագրողի հարցը «Ժողովուրդ». Փոխոստիկանապետը հերքում է Քննչական կոմիտեի և ոստիկանության միջև հակասությունների մասին լուրերը «Ժամանակ». «Հարավկովկասյան երկաթուղիների» գնումները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan