Լոնդոնում հրդեհի հետեւանքով զոհվածների ու անհայտ կորածների թիվը հասել է 79-ի

Լոնդոնում հրդեհի հետեւանքով զոհվածների ու անհայտ կորածների թիվը հասել է 79-ի

Լոնդոնի արեւմուտքում Grenfell Tower բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվածների եւ անհայտ կորածների թիվը հասել է 79-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ին հայտնել է Սքոդլենդ-յարդի ներկայացուցիչ Սթյուարթ Քանդին: «Հունիսի 19-ի առավոտվա դրությամբ 79 մարդ համարվում է անհայտ կորած, եւ, ինչպես ես պետք է ցավով խոստովանեմ, հավանաբար, զոհված»,– ասել է նա: Քանդիի խոսքով, նրանցից հինգի անձերը պաշտոնապես նույնականացվել են: Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ զոհվածների կամ անհայտ կորածների թիվը հետագայում կարող է ավելանալ:

«Սոսկալի իրականությունն այն է, որ կրակի ուժգնության եւ Grenfell Tower-ի ավերածությունների պատճառով, հնարավոր է, մենք չենք կարողանա ճանաչել բոլորին, ովքեր զոհվել են»,- խոստովանել է մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչը:

Grenfell Tower 24-հարկանի բնակչելի շենքի հրդեհը, որտեղ մինչեւ 600 մարդ էր ապրում, տեղի է ունեցել լույս հունիսի 14-ի գիշերը: Այն սկսվել է ներքեւի հարկերից, ինչից հետո կրակը արագորեն տարածվել է շենքի ամենավերին հարկերը. արդյունքում առանձին մարդիկ հայտնվել են կրակե ծուղակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում