AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի և Արցախի 20 կուսակցություն հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի արդյունքներով բանաձև են ընդունել

 
 

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության 20 կուսակցություն եզրափակիչ բանաձև են ընդունել հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի արդյունքներով: «Արմենպրես»-ը ներկայացնում, է բանաձևն ամբողջությամբ:

«Մենք` 2017 թվականի հունիսի 16-18-ը քաղաք Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի մասնակիցներս, արձանագրելով Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների իրողությունը և կարևորելով

Հայկական երկու պետություններում քաղաքական համակարգերի կատարելագործումը,

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման իրավական կառուցակարգերի հետագա իրացումը,

Քաղաքական գործընթացներում հանրային կառավարման արդյունավետությունը,

Հայկական կուսակցությունների բացառիկ դերակատարությունը հայոց պետականության կերտման գործում և արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը համազգային նշանակություն ունեցող հարցերում,

Հայկական պետություններում կուսակցությունների վերլուծական և կառուցվածքային կարողությունների զարգացման նպատակով փորձագիտական ձևաչափերով քննարկումների համար հարթակների ստեղծման անհրաժեշտությունը,

Հայկական պետություններում տնտեսության առաջանցիկ զարգացումը և արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև սոցիալական արդարության նպատակային քաղաքականությունը՝.

1.Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի խախտման քաղաքականությունը, որն ուղեկցվում է նաև մարդկային զոհերով, միաժամանակ ընդգծում ենք, որ իրավիճակի հետագա սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

2.Վերահաստատում ենք մեր համոզմունքը, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հետագա զարգացման բացառիկ երաշխավորն անվտանգության միասնական համակարգն է, և հատկապես՝ հայկական զինված ուժերը:

3.Արձանագրում ենք, որ Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քաղաքականությունը և ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքները լրջորեն վտանգում են բանակցային գործընթացը, խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունը և տարածաշրջանի անվտանգությունը:

4.Կարևորում ենք ԼՂ հիմնախնդրի՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծման և բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցության անհրաժեշտությունը:

5.Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային հանրությանը հետամուտ լինել շփման գծում միջադեպերի ուսումնասիրության և հետաքննության մեխանիզմների ներդրմանը, դատապարտել Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական քաղաքականությունը, հրաժարվելով անարդյունավետ համահարթեցման մոտեցումներից՝ հասցեական գնահատականներ տալ և նախահարձակ կողմի նկատմամբ կիրառել զսպող մեխանիզմներ:

6.Փաստում ենք արտաքին քաղաքականության ոլորտում և միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների համագործակցության անհրաժեշտությունը:

7.Արձանագրում ենք ներկուսակցական ժողովրդավարության և միջկուսակցական հարաբերությունների արդյունավետության մեծացման և հանդուրժողականության անհրաժեշտությունը:

8.Նպաստելու ենք ընտրական համակարգերի շարունակական կատարելագործմանը և քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը:

9.Վերահաստատում ենք Ստեփանակերտ քաղաքում հայկական կուսակցությունների ամենամյա քննարկումների անցկացման անհրաժեշտությունը՝ ստեղծելով կուսակցությունների ոլորտային կառույցների համատեղ քննարկումների անցկացման զուգահեռ հարթակներ:

10.Առաջարկում ենք Սփյուռքի մյուս երկու ավանդական կուսակցություններին հետագայում միանալ այս համաժողովի աշխատանքներին»:
«Ազատ hայրենիք» կուսակցություն

«Ազատություն» կուսակցություն

«Ազգային միաբանություն»կուսակցություն

«Ազգային վերածնունդ» կուսակցություն

Արցախի ժողովրդավարական կուսակցություն

Արցախի Հանրապետության Կոմունիստական կուսակցություն

Արցախի Արմենական կուսակցություն

Արցախի Հանրապետական կուսակցություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Հայաստանի Կոմունիստական կուսակցություն

Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն

Հայոց Համազգային շարժում

«Հանրապետություն» կուսակցություն

Հզոր Հայրենիք կուսակցություն

Միացյալ Ազատական Ազգային Կուսակցություն

«Սահմանադրական Իրավունք» միություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

Լրահոս
Նախագահը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» կլոր-սեղան քննարկմանը Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին «Յունիգրաֆ-Իքս» ընկերության խախտումների համար պատասխանատու է միայն այդ կազմակերպությունը. Տարոն Մարգարյան Պայմաններ ստեղծել, որ մեր երեխաները մնան Հայաստանում ու երջանիկ լինեն. Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է հայաստանյան վերջին զարգացումներին Վարչապետը Դիլիջանի միջազգային դպրոցը համարեց ապագա Հայաստանի խորհրդանիշը Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին Տարոն Մարգարյանը տրամադրված չէ հրաժարականի Հայ-վրացական հարաբերությունները թևակոխել են որակապես առավել բարձր մակարդակ.ՀՀ ԱԳ նախարար Պայթյուն է տեղի ունեցել ձայնային ազդանշանների տեղադրման կետում ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան վերադարձել են երկու երկրների գագաթնաժողովի անցկացման հարցի շուրջ քննարկմանը Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում պլանավորում են համատեղ գործողություններ «Հայֆիլմ»-ն աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնես գրավ կամ վաճառես. ռեժիսոր Մարզերում բժիշկների պակաս կա. ուսանողների հետ պայմանագիր կկնքվի, որ ավարտելուց հետո առնվազն 5 տարի աշխատեն մարզային բուժհիմնարկում Կրթության, գիտության ոլորտում հարյուրավոր միլիոնների անարդյունավետ ծախս կա. Արայիկ Հարությունյան Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է Արտակ Դավթյանին ՀՀ ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրենն այցելել է Հայաստան Լավ հիմք համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար. Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ Փրկարարները կանխել են 49-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը Մեքսիկայի, Կուբայի և ԱՄՆ Ֆլորիդա նահագնի ուղղությամբ շարժվում է «Ալբերտո» փոթորիկը Մայիսի 28-ին ժամը 17.00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները. Ոստիկանություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին «Ժամանակ». Ամենաշատ կալանավորվածները Սամվել Ալեքսանյանի ընկերություններից են «Փաստ». Այս ուսումնական տարում ավելի քան 145 դպրոց շրջանավարտ չի ունեցել «Հրապարակ». Ապագա կաթողիկոսի դերում հեղափոխական շրջանակները տեսնում են Շիրակի թեմի առաջնորդին «Ժողովուրդ». ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ «Հրապարակ». Խմբակցությունից հեռացնելու որոշումը՝ եկող շաբաթ «Հրապարակ». ՊՆ-ում փոփոխությունները շարունակվում են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 26 ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանցավոր կոռուպցիոն սխեմա Վերջին զանգի օրը Երևանում ոչ մի ավտոմեքենա չի տեղափոխվել տուգանային հրապակ Փաշինյանի կառավարությունը խորհրդարանին կներկայացնի Կարապետյանի կառավարության բյուջեն Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության «վեկտորն ու դինամիկան» պահապանվում են. ՌԴ ԱԳՆ Սահմանամերձ համայնքների շրջանավարտները կառավարական ամառանոցում նշում են «Վերջին զանգը» Պտուղ-բանջարեղենի արտահանմանը ներկայացվող պահանջների պահպանման դեպքում հավաստագրումը կատարվում է արագացված ընթացակարգով Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետ տևել է երկու ժամ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հերքում է Սամվել Բաբայանի ազատ արձակման լուրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan