ՀՀ անվտանգության մակարդակի հետևողական բարձրացումը հանդիսանալու է կառավարության առաջնահերթ նպատակներից մեկը

ՀՀ անվտանգության մակարդակի հետևողական բարձրացումը հանդիսանալու է կառավարության առաջնահերթ նպատակներից մեկը

Հայաստանի անվտանգության մակարդակի հետևողական բարձրացումը հանդիսանալու է Հայաստանի կառավարության առաջնահերթ նպատակներից մեկը:Այս մասին նշված է ՀՀ կառավարության ծրագրում, որը կառավարության արտահերթ նիստում արժանացել է հավանության և ուղարկվել Ազգային ժողովի քննարկմանը:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը, ռազմական բնույթի առկա և հավանական սպառնալիքների ժամանակին բացահայտումը, գնահատումը, կանխումը, կասեցումն ու չեզոքացումը: Հայաստանի Հանրապետության անվտանգ միջավայրը, մեր երկրի առջև ծառացած ռազմաքաղաքական և ռազմական բնույթի մարտահրավերները վկայում են, որ անվտանգու- թյան ապահովումը մեր պետության առաջընթացի և կայուն զարգացման միակ գրավականն է: Հայաստանի և Արցախի անվտանգության հանդեպ ամենօրյա ոտնձգությունները, լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման անմիջական սպառնալիքներն ու դրանց իրականացման գործնական քայլերը մեզ այլընտրանք չեն թողնում, քան անընդհատ և հետևողականորեն բարձրացնել մեր երկրի անվտանգության մակարդակը, ինչը հանդիսանալու է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ նպատակներից մեկը»,- ասված է ՀՀ կառավարության ծրագրում:

Ծրագրում նշվում է, որ Հայաստանի և Արցախի երաշխավորված պաշտպանության համար բավարար ռազմական կարողությունների ստեղծումը պահանջում է մեր պետության ժողովրդագրական և տնտեսական հնարավորություններին անհամաչափ ռեսուրսներ: Այդ նպատակով պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը շարունակելու է առաջնորդվել ազգ-բանակ հայեցակարգի սկզբունքներով: Դա հնարավորություն կտա մշակել համալիր և ոչ ստանդարտ լուծումներ, որոնք հիմնված կլինեն պաշտպանական քաղաքականությանը՝ փոխկապակցված արտաքին, տնտեսական, սոցիալական, տեղեկատվական, հասարակական, կրթական, գիտական, քաղաքական ուղղությունների հետ փոխհամաձայնեցված և հավասարակշռված, հասարակական վստահությունը վայելող որոշումների վրա և կապահովեն Հայաստանի, Արցախի և սփյուռքի ամբողջ ներուժի օգտագործման առավելագույն արդյունավետություն:

Ընդ որում, պաշտպանության ոլորտում համազգային ներուժի օգտագործման արդյունավետության չափանիշ պետք է հանդիսանա ոչ միայն հասանելի ռեսուրսների առավելագույն նպատակային օգտագործումը, այլև դրա արդյունքում ավելացված արժեքի ստեղծման խթանումը: «Մեր խնդիրն է ստեղծել ռազմաքաղաքական բարենպաստ հնարավորություններ, ռազմական արդյունաբերության և ռազմական գիտության արդի ձեռքբերումներն արդյունավետ կիրառող, դրանք խթանող, հասարակության անմիջական ներգրավմամբ նրա վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ` մարտունակ, մշտապես կատարելագործվող, ժամանակակից սպառազինությամբ զինված, ռազմարվեստում տեղի ունեցող զարգացումներին համընթաց արդիականացվող զինված ուժերով»,- ասված է ծրագրում:

Զինված ուժերի պատրաստականությունը, մարտունակությունը և անձնակազմի մարտական վարպետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2020 թվականի ավարտը շարունակել զինված ուժերի մարտական պատրաստականության և պատրաստության, հրամանատարական համակարգի կատարելագործման, զորային օղակի բարեփոխման, կազմի օպտիմալացման, համալրման, մարտական, նյութատեխնիկական և բարոյահոգեբանական ապահովման ընթացակարգերի բարելավումը՝ մարտական խնդիրների լիարժեք ու արդյունավետ կատարման նպատակով: Կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2020 թվականի ավարտը կատարելագործել մարտական հերթապահության համակարգը, անհրաժեշտ տեսադիտարկման և հետախուզական համակարգերով համալրման, մարտական դիրքերի ինժեներական կահավորման, սպայական և շարքային կազմի հատուկ պատրաստության ծրագրերի միջոցով բարձրացնել մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի անվտանգությունը, ցանկացած ոտնձգության ժամանակին բացահայտման, կանխման և խոցման հնարավորությունները

Հետևեք մեզ նաև Telegram-ում