Հայաստանի և Ադրբեջանի նախագահները խաղաղ բանակցությունների կողմնակից են. Իգոր Պոպով

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները խաղաղ բանակցությունների կողմնակից են. Իգոր Պոպով

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը (Ռուսաստան) Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հուսով է՝ կողմերը կշարունակեն քաղաքական երկխոսությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

«Ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում քաղաքական երկխոսության վերսկսման շուրջ քննարկումներ ունեցանք, որոնց արդյունքում կարող ենք հանգել այն հանգամանքին, որ երկու պետությունների ղեկավարներն էլ հանդես են գալիս հօգուտ խաղաղ բանակցությունների շարունակման»,- նշել է Պոպովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում