AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ կառավարությունը ծրագրում է 5 տարում հարկային եկամուտների և ՀՆԱ-ի հարաբերակցության 2.5 աճ ապահովել

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագրում է ապահովել հարկային եկամուտների կայունությունը` առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսելով հարկային եկամուտների և ՀՆԱ-ի հարաբերակցության աճ՝ 2.5 տոկոսային կետով:

ՀՀ կառավարության արտահերթ նիստում հավանության արժանացած և Ազգային ժողովի քննարկմանն ուղարկված կառավարության ծրագրում ամրագրված է, որ հարկային և մաքսային համակարգերը պետք է լինեն արդյունավետ և ունենան անհրաժեշտ կարողություններ՝ ստվերային տնտեսության կրճատման և գործարար միջավայրի բարելավման համար: «Արդյունավետ հարկային և մաքսային վարչարարության իրականացման արդյունքում պետք է ապահովվի հարկային եկամուտների կայունությունը՝ նախատեսելով հարկային եկամուտների և ՀՆԱ-ի հարաբերակցության աճ՝ առաջիկա 5 տարիների ընթացքում 2.5 տոկոսային կետով՝ հաշվի առնելով առաջիկա տարիներին տնտեսության զարգացման միտումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասված է ծրագրում:

Նշվում է, որ հարկային և մաքսային մարմինների կողմից հետևողական վարչարարության իրականացման արդյունքում պետք է խստացվի պայքարն օրինազանց, հարկային պարտավորությունները կանխամտածված կերպով չկատարելու վարքագիծ դրսևորող հարկ վճարողների նկատմամբ, պետք է շարունակվեն աշխատանքները տնտեսության մեջ կատարվող գործարքների լիարժեք փաստաթղթավորման ուղղությամբ: Այս առումով հիմնական մոտեցումն այն է, որ հարկային և մաքսային հսկողական գործիքները կկիրառվեն բացառապես ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ, իսկ հարկային մարմնի կողմից իրականացվող տեսչական ընթացիկ հսկողությունը տեղափոխվի էլեկտրոնային հսկողության հարթակ:

Գործարար միջավայրի տեսանկյունից կարևորվելու է պետական եկամուտների վարչարարության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում հարկ վճարողների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների համար իրականացվող վարչարարության հնարավորինս պարզեցումը, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը:

Միևնույն ժամանակ տնտեսավարող սուբյեկտների կանխիկ հոսքերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից վարչարարական գործիքակազմի զարգացմանը զուգընթաց՝ հումքի և սարքավորումների ներմուծման հարկումը սահմանից աստիճանաբար կտեղափոխվի ներքին տնտեսություն: Նշված ուղղություններով աշխատանքների իրականացման, հարկային և մաքսային համակարգերի կառուցվածքի վերանայման, հարկային և մաքսային ծառայողների կերպարի վերափոխման արդյունքում կբարձրանա վստահությունը հարկային և մաքսային համակարգերի նկատմամբ: Նշված թիրախներին հասնելու նպատակով անհրաժեշտ է հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումների հստակ ուղղությունների նախանշում, որոնք ճշգրիտ կերպով կարտացոլեն սահմանված նպատակներին հասնելու եղանակները:

Լրահոս
Մանչեսթերի ահաբեկչության հեղինակը ռումբ պատրաստելիս օգտվել է Youtube-ից Ինժեներական ոլորտի ֆորում-ցուցահանդեսը Վանաձոր է բերել 200 մասնակցի Տնտեսագետը դրական է գնահատում կառավարության ծրագրում տեղեկատվական տեխնոլոգիաներին ուղղված շեշտադրումները Հայաստանում մեքենաների առևտրի շրջանառությունն ավելացել է 39,9 տոկոսով Ֆրանսիացի լրագրողը մահացել է Մոսուլում վիրավորվելուց հետո Խիստ վերահսկողության տակ պահել ամառային զորակոչի ամբողջ գործընթացը. Վիգեն Սարգսյան Վիգեն Սարգսյանը կարևորել է զորակոչի ընթացքում կոռուպիոն երևույթների բացառումը Հալեպում շուկայի ուղղությամբ կրակահերթի հետևանքով 20 մարդ է վիրավորվել Միասնական քննությունները Հայաստանում անցել են բավականին հարթ և խաղաղ պայմաններում Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 21.6 միլիոն դոլարի վարկի տրամադրումը Ապրիլյան պատերազմի հերոս Արթուր Գեւորգյանը կդառնար 20 տարեկան Երեք մլն զբոսաշրջիկ Հայաստան բերելով կարելի է 1,8 մլրդ դոլարի ՀՆԱ-ի աճ ապահովել. տնտեսագետ Ադրբեջանում ավելի քան 100 տուն ջրի տակ է անցել Տնտեսական ակտիվության հինգ տոկոս աճն այս պահին համարում եմ իրատեսական. տնտեսագետ Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 73-ի Անընթեռնելի դարձրած համարանիշներով ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն 200 հազար դրամի չափով Մեքքայում ահաբեկչական փորձ է կանխվել Ռուսաստանից Ադրբեջան է հասել զինտեխնիկայի նոր խմբաքանակ Ադրբեջանը հրադադարը խախտել է 400 անգամ և կատարել դիվերսիայի ձախողված փորձ. շաբաթը սահմանագծում ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը որակապես նոր պայմաններ կստեղծի երկկողմ կապերի համար Վթարից տուժած զինծառայողներից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում Բելգիացի սենատորն Արցախում ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում Ավտովթարի պատճառով 14 տուժած զինծառայողներից մեկն ստացել է կրծքավանդակի ողերի կոտրվածք, նրան տեղափոխում են Երևան. Կամավոր Խաչատրյան Գեղարքունիքում ՊՆ պետհամարանիշով ավտոմեքենա է կողաշրջվել. 14 զիծառայող է տուժել, որոնցից 7-ի վիճակը ծանր է Հայաստանի և ՄԹ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ Երևանի Ազատության հրապարակում Ռուբեն Գեւորգյանցի հարազատների կոչը. Ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին «Փաստ». Պատգամավոր. Գյուղացին կարկուտի պատճառով բերքը կորցնում է, որպես փոխհատուցում փտած սոխի սերմ են տալիս «Առավոտ». Բնապահպանները դժգոհ են Սևանա լճից տարեկան 270 միլիոն խմ ջուր բաց թողնելու կառավարության որոշումից «168 ժամ». Ինչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար «Հայկական Ժամանակ». Արցախը հյուրերի պակաս չունի «Հրապարակ» . Եղվարդում Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների կողմից կառուցվող եկեղեցին պատրաստ է «Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի սիրտը չի կտրվում ԱԺ-ից. նա իր աշխատասենյա­կը դեռ չի հանձնել «Հրապարակ». Մեծ, ճոխ հարսանիք է սպասվում. քավորը Բակո Սահակյանն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Քննարկվել է Արթիկում շենքի քարաթափման արդյունքում բնակիչներին որոշակի ֆինանսական աջակցություն հատկացվելու հարցը Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքի քննարկման արդյունքում զորակոչիկը ստացել է տարկետում ՀՀ առողջապահության նախարարությունը որդեգրել է ֆինանսական միջազգային համակարգի անցնելու քաղաքականություն Մխիթարյանի համար մրցաշրջանի ամենահիշարժան պահը ԵԼ գավաթը նվաճելն է. ֆուտբոլիստը պատասխանել է երկրպագուների հարցերին Հայաստանը մեծապես կարևորում է Ինդոնեզիայի դերը Հարավարևելյան Ասիայում. Նախագահ Սարգսյան ԱՄՆ «Թինքեր» ավիաբազա մուտք գործելու փորձ կատարած հայ վարորդը ձերբակալվել է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan