Խորհրդակցություն Քաղաքաշինության նախարարությունում

Խորհրդակցություն Քաղաքաշինության նախարարությունում

Քաղաքաշինության նախարարի մոտ խորհրդակցության օրվա թեման Թալիշում կատարվող աշխատանքներին էր վերաբերում:

Ապրիլյան առճակատման ընթացքում հրետակոծված ու գրեթե հիմնահատակ ավերված Թալիշում շուտով կտրվի բնակարանաշինության մեկնարկը: Քաղաքաշինության նախարարը Կապիտալ շինարարության վարչության անձնակազմի հետ քննարկել է հրետակոծված բնակարանների վերանորոգման-վերակառուցմանն ուղղված մի շարք հարցեր, տեխհսկիչներին տվել համապատասխան հանձնարարականներ` առաջիկայում վերանորոգման -վերակառուցման համար նախատեված առայժմ 16 բնակարանների գույքագրման, չափագրման և նախահաշվարկի ուղղությամբ:

Թալիշում առայժմ ընթացքի մեջ է համայնքապետարանի և հանդիսությունների սրահի շինարարությունը, պատրաստ է նոր կառուցվող բնակարանների և դպրոցի նախագիծը, իսկ մանկապարտեզում` ներկայումս կատարվում է հողային աշխատանքներ, որից հետո` կիրականացվի հիմքի կառուցումը:

Տեղամասում «Եվրոստրոյ» ՍՊԸ-ն է աշխատում;

Լուսանկարում Թալիշի համայնքապետարանի շենքն է

Հետևեք մեզ նաև Telegram-ում