AM | RU
USD
EUR
RUB

Հայտնի են «Արտ ֆեստ» միջազգային փառատոնի մրցանակակիրները

 
 

«Մեկ տանիքի ներքո» խորագրով «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ հունիսի 19-ին Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում:

«Այս տարվա փառատոնի ձեռքբերումն ուկրաինական պատվիրակության հետ կնքած հուշագիրն է, որը լայն հեռանկար է բացում մեր մասնակիցների համար: Այն «Արտ ֆեստ» փառատոնում աչքի ընկած երիտասարդներին հնարավորություն կտա դուրս գալ միջագային հարթակ, վերապատրաստվել արտասահմանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը:

«Արտ ֆեստ»-ն ընդգրկում է արվեստի 10-ից ավելի ճյուղեր` գրականություն, կերպարվեստ, թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում: Փառատոնի նպատակը ստեղծագործ երիտասարդների շրջանում մասնագիտական հմտությունների զարգացումը խթանելն է, փորձի փոխանակումը, միջազգային հարթակ ստեղծելը, նոր անուններ բացահայտելը:

Գրականության ոլորտում լավագույն պիես ճանաչվեց Հրանտ Շիրինյանի «Թայիթի» գործը, լավագույն դերասանուհի համարվեց Էմիլիա Նալբանդյանը, լավագույն գրաֆիկա անվանակարգում հաղթեց Կարո Հաջի Ասլանյանը, Լավագույն քանդակ համարվեց Ալիսիա Գևորգյանի գործը, լավագույն դերասան ճանաչվեց Ներսես Ավետիսյանը, լավագույն ֆիլմ համարվեց Շողեր Պետրոսյանի «Հայրենի հող» կինոնկարը: Լավագուն երիտասարդական հավաքածու անվանակարգում հաղթեց Հասմիկ Բարոյանը, իսկ լավագույն ազգային հավաքածու համարվեցին Լիլիթ Դոխոյանի ստեղծած հագուստները: Լավագույն սցենար անվանակարգում հաղթողներ չկային:

Կային մրցանակակիրներ նաև այլ անվանակարգերում:

Փառատոնի մասնակից գեղանկարիչ Վահե Ափոյանն ասաց, որ առաջին անգամ է մասնակցում «Արտ Ֆեստ»-ին և կարծում է, որ այն երիտասարդ ստեղծագործողներին հանրությանը ներկայանալու, ճանաչելի դառնալու հնարավորություն է տալիս: Նա հավելեց, որ տարիների ընթացքում հետևել է փառատոնի զարգացմանը և ընդգծեց, որ այն տարեցտարի ավելի ընդգրկուն և բովանդակալից է դառնում:

«Այն ասպարեզում, որտեղ աշխատում ու առաջընթաց չեմ տեսնում, շատ արագ հեռանում եմ, բայց արդեն չորրորդ տարին է, ինչ «Արտ Ֆեստ»-ի հետ եմ: Ցուցադրվեցին համարձակ, հետաքրքիր, աշխատանքներ, որոնք կարող ենք ներկայացնել նաև արտասահմանցի արվեստասերներին»,-շեշտեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հակոբյանը:

Փառատոնի ժյուրիի անդամներն են կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, լուսանկարիչ Սամվել Սևադան, գեղանկարչուհի Անաիդ Քեշիշյանը (Շվեդիա), մոդել-դիզայներ Բեբիմերի Սթրոմբերգը (Տանզանիա), Եկատերինա Պիլկինան (Ուկրաինա):

«Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնն անցկացվում է 2013 թվականից Երիտասարդ ստեղծագործողների միության, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի ստեղծման առաջին տարում մասնակիցների թիվն եղել է 130 երիտասարդ, իսկ այս տարի 500:

Լրահոս
Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և ռազմամթերք Արցախի պաշտպանության բանակում անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս․ նոր բացահայտումներ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Բարեկամական ևս մեկ երկրի զենքի՝ Ադրբեջանում հայտնվելու պատմություն ԱԱԾ-ն հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահի բնակարանում խուզարկություն կատարելու լուրերը Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց Հայաստան Բնակիչը ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է տան տանիքում գտած զինամթերքը Երևանում հուշանվեր-թղթադրամով հեռախոս գնած քաղաքացիների են բերման ենթարկել. ոստիկանություն Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ Օրը կգա, գուցե Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով, ո՞վ գիտի. Արսեն Խառատյան Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին Ասկերանում հայտնաբերվել է «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոյի ավելի քան 200 դատարկ տարա Պուտինը շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ Արցախում 4-ամյա երեխա է մահացել գայլի կծելու հետևանքով ԱԱԾ լրատվականը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Տարոն Մարգարյանի տանը ստուգումներ անցկացնելու մասին լուրը Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք է հանձնել Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով Հունիսի 17-ին հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Սալահը դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի Ապացուցվել Է աղի մահացու վտանգը «Դիվա» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել «Հրապարակ». Կարգին Հայկոն Երևանի քաղաքապե՞տ. ՔՊ-ին անդամագրվելու դիմումը դրանով է պայմանավորված «Հրապարակ». Առաջիկայում թոշակ, աշխատավարձ չի բարձրանա. Նախարար «Ժողովուրդ». Ով ինչքան մեղքի բաժին ունի ապրիլյան քառօրյայի ժամանակ զինվորին ուղղված օգնությունը տեղ չհասնելու գործում «Հրապարակ». Ո՞րն է Մանե Թանդիլյանի հետվերադարձի գինը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 23 ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ կորած Հայկ Հարությունյանին նկատել են Աբովյանում Նիկոլ Փաշինյանն ակնկալում է ԵԱՏՄ շուկա հայկական արդյունաբերական արտադրանքի աճ Ոստիկանության պետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին ու տեղակալին Յուրացումներ կատարելու համար Գոռավանքի համայնքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի Առաքել Մովսիսյանը ռազմամթերքը հողի տակից հանել, ներկայացրել է ԱԱԾ-ին ՀՔԾ-ն դադարեցրել է ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղի դեպքերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Միամտություն է կարծել, որ չարաշահումների վերադարձով արտաքին պարտքը կփակվի, բայց որ արդարությունը կվերականգնվի, դա միանշանակ է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan