«Հրապարակ». ԱԺ ընտրություններում պարտված Պետոյանը պատրաստվում է քաղաքապետ դառնալ.

«Հրապարակ»-ի տեղեկություններով, ԱԺ ընտրություններում պարտված Մուշեղ Պետոյանը պատրաստվում է քաղաքապետ դառնալ։ Համայնքների խոշորացման ծրագրով Արթիկին է միանալու 23 գյուղ, և առաջիկայում նոր ընտրություններ պետք է անցկացվեն։

Պետոյանը չի հերքել լուրը․ «Այո, ես ինձ տեսնում եմ ՏԻՄ ոլորտում, կուզենամ մեր ժողովրդին պիտանի լինեմ, համայնքների զարգացման համար իմ լուման ներդնեմ»։

Թերթը հիշեցրել է, որ աշնանն Արթիկի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Պետոյանը չնչին տարբերությամբ պարտվել էր Մխիթար Վարագյանին, որի հետ լարված հարաբերություններ ունի։ Նա գիտակցել է ԱԺ ընտրություններում պարտվելու պատճառը։

«Այդ ժամանակ կոնկրետ ես էի մեղավոր, շատ ինքնավստահ էինք, մնացածն էլ՝ արթիկցիները խաբվել են բառի բուն իմաստով, ԱԺ ընտրություններին ցույց տվեցին դա, երբ 8 հազար մասնակցությունից և 25 թեկնածուներից 3 հազար 500-ն ինձ են տվել, ես գիտեմ, որ արթիկցիներն իմ կողքին են»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում