«Իրավունք». Ծառուկյան դաշինքը չի կողմնորոշվել կառավարության ծրագրի քվեարկության հարցում

Կառավարության ծրագիրն արդեն ուղարկվել է ԱԺ։ «Իրավունք»-ը Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վարդեվան Գրիգորյանից հետաքրքրվեց՝ դաշինքում քննարկե՞լ են, թե ինչպես են քվեարկելու ծրագրին։

«Մենք կուսումնասիրենք, անպայման կասենք։ Մենք քվեարկելու ենք հնգամյա ծրագրի օգտին, ոչ թե վարչապետի 2-3 ամսվա գործունեության»,- ասել է նա:

Հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Ծառուկյան դաշինքը քննադատելու է վարչապետին, նա պատասխանել է. «Ծառուկյան դաշինքի ինքնանպատակ որևէ բան չի անում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում