Նրանք պետք է ամաչեն. Ադրբեջանում բողոքում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից

Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը հանդես է եկել հայտարարությամբ, որում դժգոհություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության նկատմամբ՝ նշելով, որ նրանք արդեն 20 տարի է այցելություններ են իրականացնում Հարավային Կովկաս, սակայն ոչ մի արդյունքի չեն հասնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մեջբերելով փոխվարչապետի խոսքերը:

«Նրանք պետք է ամաչեն այն հանգամանքից, որ 20 տարի է այցելում են տարածաշրջան, սակայն այսքան ժամանակ ոչ մի արդյունքի չեն կարողացել հասնել»,- նշել է փոխվարչապետ Հասանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում