Հայաստանի և Եգիպտոսի միջև գործում են մի շարք ներդրումային ծրագրեր

Տնտեսական տեսանկյունից Հայաստանը շատ խոստումնալից է տարբեր ոլորտներում: Այս մասին ասաց ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթին: Նրա խոսքով` ինքը պատիվ է ունեցել ներկա գտնվելու ՀՀ վարչապետի և դեսպանների հանդիպմանը, որտեղ ներկայացվել են տնտեսության զարգացմանն ուղղված շատ հավակնոտ ծրագրեր:

«Կարծում եմ, Հայաստանը ունի ներուժ տնտեսական հաջողության հասնելու և արտասահմանյան ներդրումներ ներգրավելու համար: Հայաստանի հետ համատեղ ծրագրիր ենք ունեցել դեղագործության ոլորտում: Մենք ողջունում ենք սա և բաց ենք համագործակցության համար: Մեծ հնարավորություններ կան երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն ավելացնելու համար: Եգիպտոսում հայերի կողմից որոշակի ներդրումներ ունենք»,- ասաց դեսպանը` հավելելով, որ կան եգիպտացիների կողմից շատ ներդրումային ծրագրեր: Նրա խոսքով` դեսպանատան և կառավարության դերը բիզնեսին աջակցելն է:

«Մեր նպատակն է ցույց տալ քաղաքական կամք, իսկ երբ գործարարները հանդիպում են, նրանք ավելի լավ են սկսում հասկանալ միմյանց»,- ասաց ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում