Ֆրանկ Էնգելն անհրաժեշտ է համարում Արցախ-Ադրբեջան շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը

Եվրախորհրդարանի՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելն անհրաժեշտ է համարում Արցախի և Ադրբեջանի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը: Նա «Արմենպրես»-ի հետ զրույցում հույս է հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել են դրա անհրաժեշտությունը: Եվրոպացի պատգամավորը համանախագահների՝ հունիսի 19-ի հայտարարության մեջ նորություն չի տեսնում:

«Չեմ կարծում, որ այդտեղ շատ նորություն կա, առնվազն իրերի տեսանելի կողմում: Ադրբեջանական կողմը պահպանում է սպառնալիքի ներգործությունը և պարծենում է «սպանված թշնամիներով»: Նրանք մնում են իրենց այն տրամաբանությանը, որ պետք է ի ցույց դնել վնասելու ու կորուստներ պատճառելու կարողությունը: Ես համոզված եմ, որ շփման գծում հետաքննության մեխանիզմը շտապ պետք է ներդրվի: Ես հույս ունեմ, որ համանախագահները պնդում են դրա անհրաժեշտությունն Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկումների ժամանակ»,- ասաց Ֆրանկ Էնգելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում