Եվրոպացիների ավելի քան 60 տոկոսը դեմ Է Brexit-ի շուրջ բանակցություններում Բրիտանիային զիջումներ անելուն

Եվրոպացիների ավելի քան 60 տոկոսն այն կարծիքին Է, որ ԵՄ-ն չպետք Է Մեծ Բրիտանիային զիջումներ անի Brexit-ի շուրջ բանակցություններում: Այդ մասին, վկայում են այն հարցման արդյունքները, որը Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտն անցկացրել Է Kantar ընկերության հետ համատեղ: Հարցումը կատարվել Է երկու խմբերի՝ Էլիտաների ներկայացուցիչների (1823 մարդ) եւ հասարակ բնակիչների (10 հազար 195) շրջանում՝ Եվրամիության տասը երկրներում: Այսպես, Էլիտաների ներկայացուցիչների 68 տոկոսը եւ շարքային եվրոպացիների 61 տոկոսը հանդես են եկել հօգուտ այն բանի, որ Եվրամիությունը լավ հարաբերություններ պահպանի Միացյալ Թագավորության հետ, բայց նրան լուրջ զիջումներ չանի Brexit-ի շուրջ բանակցություններում: Ընդսմին Էլիտաների ներկայացուցիչների 10 տոկոսը եւ շարքային քաղաքացիների 16 տոկոսը կարծում Է, որ ԵՄ-ն ոչ մի զիջման չպետք Է գնա նույնիսկ չնայած հարաբերությունների հնարավոր վատացմանը:

Ըստ հետազոտության արդյունքների, ԵՄ-ի քաղաքացիների միայն երրորդ մասն Է (34 տոկոսը) այն կարծիքին, որ իրենց երկիրը շահել Է միությանն անդամակցելուց: Մինչդեռ Էլիտաների ներկայացուցիչների շրջանում այդ կարծիքին Է հարցվածների գրեթե երկու երրորդը (71 տոկոսը): Շարքային քաղաքացիների թվից հարցման մասնակիցների կեսից ավելին նաեւ կարծում Է, որ իրենց երկրում կյանքն ավելի լավ Էր քսան տարի առաջ:

Հարցումն անցկացվել Է 2016 թվականի դեկտեմբերից մինչեւ 2017 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում: Դրան մասնակցել են եվրոպական տասը պետությունների՝ Ավստրիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի եւ Ֆրանսիայի քաղաքացիները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում