«Իրավունք». Վարդան Ղուկասյան. Գյումրեցին այն մարդն է, որ եթե նրա նկատմամբ մի ոտնձգություն անես, քաղաքից քեզ կվռնդեն

Ծառուկյան դաշինքի պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում խոսել է գյուղերին և քաղաքներին տրվող սուղ ֆինանսական միջոցների մասին, որոնցով հնարավոր չէ լուծել գյուղի կան քաղաքի խնդիրները: «Դա խայտառակություն է»,- ասել է Վարդան Ղուկասյանը:

«Իրավունք»-ը Գյումրու նախկին քաղաքապետից հետաքրքրվել է՝ եթե գյուղերի ու քաղաքների խնդիրների լուծման համար հատակցվող միջոցները քիչ են, ինչպես են որոշ գյուղապետներ ու քաղաքապետներ մեծ ունեցվածք դիզել: «Էդ գնա, իրենց հարցրա: Դրանց նկատմամբ պետք է հասարակությունն ու դատաիրավական ոլորտն իր վերաբերմունքը հայտնի»,- ասել է նախկին քաղաքապետը:

Թերթը նախկին քաղաքապետին հիշեցրել է, որ տարբեր լրատվամիջոցներ ժամանակին հրապարակումներ են արել Վարդան Ղուկասյանի ունեցվածքի մասին: Հարցը դուր չի եկել պատգամավորին: Վերջինս, ինչպես միշտ, իր ուրույն ձևով սկսել է քննադատել մամուլին, ասելով, որ պատվերներ են կատարել՝ փող են վերցրել, իր դեմ նյութեր գրել: «Գյումրեցին այն մարդն է, որ եթե նրա նկատմամբ մի ոտնձգություն անես, քաղաքից քեզ կվռնդեն»,- ասել և հեռացել է պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում