Թրամփը նման չէ մարդու, որը հատուկ կապեր ունի ՌԴ-ի հետ. Պորոշենկո

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նման չէ մարդու, որին կարելի է կասկածել Ռուսաստանի հետ ինչ-ինչ հատուկ կապերի մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունիսի 20-ին Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Նա որոշակիորեն նման չէ մարդու, որը ինչ-ինչ հատուկ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ»,- ասել է Պորոշենկոն՝ խոսելով Թրամփի մասին: «Իմ անձնական տպավորություններն այսպիսին են՝ նա հիանալի ղեկավար է՝ մեծ խարիզմայով, քաղաքական մեծ կամքով: Նա Ուկրաինայի լավ բարեկամն է, որն ինձ օգնում է խաղաղության հասնել իմ երկրում»,- նշել է Պորոշենկոն:

Ավելի ուշ Facebook-ի իր Էջում Պորոշենկոն գրել է, թե ԱՄՆ-ում իրեն հավաստիացրել են, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ուժի մեջ կմնան: «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հանդիպման ժամանակ ես հստակ հաստատում ստացա, որ ՌԴ-ի նակտմամբ սահմանված պատժամիջոցները չեն հանվի այնքան ժամանակ, քանի դեռ չի վերադարձվել Ղրիմը եւ չի դադարել ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ»,- գրել է Ուկրաինայի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում