Ադրբեջանը պատասխանել է լրագրող Մուխթարլըի գործով ՄԻԵԴ-ի հարցերին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է Վրաստանից առևանգված և Ադրբեջանում ձերբակալված լրագրող Աֆղան Մուխթարլըի գործի բողոքարկման շուրջ քննարկումները՝ ակտիվ հաղորդակցման մեջ մտնելով Ադրբեջանի իշխանությունների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է “Кавказский узел” կայքը՝ փոխանցելով լրագրող Մուխթարլըի փաստաբան Էլչին Սադիգովի խոսքերը: Նա կարծում է, որ ՄԻԵԴ-ի և ադրբեջանական իշխանությունների միջև այդ գործով ակտիվ հաղորդակցության հաստատումն իր ազդեցությունն է ունեցել և հետաքննության գործընթացին «նոր շունչ» է հաղորդել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում