Թուրքիայում քրդական կուսակցություն է ստեղծվում

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանիի քաղաքական գծի հետևորդ մի խումբ քաղաքական գործիչներ Թուրքիայում մտադիր են քրդական կուսակցություն հիմնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:

Գործիչները հավաքվել են Դիարբեքիրում և ավարտին են հասցրել կուսակցության կանոնադրության շուրջ աշխատանքները: Կուսակցությունը կոչվելու է Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցություն: Ռամադանի ավարտից հետո ակնկալվում է, որ կուսակցության գրանցման հարցով դիմում կներկայացվի Թուրքիայի ներքին գործերի նախարարություն:

Նշվում է, որ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցությունը դառնալու է գործող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության այլընտրանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում