Սիրիայի խորհրդարանի խոսնակը բարձր է գնահատել Հայաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը

Սիրիայի Ժողովրդական խորհրդի նախագահ Հադիյե Աբբասն այդ երկրում Հայաստանի Հանրապետության դեսպան Արշակ Փոլադյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Սիրիայի և Հայաստանի ժողովուրդների միջև պատմական կապերն ամրապնդելու անհրաժեշտությունը: Սիրիայի խորհրդարանի խոսնակն ընդգծել է հայ-սիրիական հարաբերությունները բոլոր մակարդակներում առաջ մղելու անհրաժեշտությունը, ինչը բխում է երկու կողմերի շահերից: Այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:

Հադիյե Աբբասն ասել է, որ Սիրիան մեծապես գնահատում է հայկական կողմի աջակցությունը Սիրիային այդ երկրում ահաբեկիչների կողմից մղվող պատերազմում: Նա կարևորել է նաև խորհրդարանում Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների գործունեությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և կապերի ակտիվացման գործում:

Փոլադյանը նշել է, որ Սիրիան հայերի համար իսկական տուն է, որտեղ նրանք ոսկե պատմական ժամանակաշրջան են ապրել՝ ինտեգրվելով տեղի հասարակությանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում