Իրանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի տնօրենի հետ

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի տնօրեն Աշրաֆ Բորուջերդիի հանդիպումը կայացել է հունիսի 21-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպան Թումանյանը, ներկայացնելով Հայաստանի ազգային գրադարանի, Մատենադարանի ու մի շարք այլ հաստատությունների գործունեությունը, իր զրուցակցի հետ քննարկեց հայակական և իրանական համապատասխան կառույցների միջև համագործակցության հնարավորությունները:

Առաջարկվեց գործնական համագործակցություն սկսել Հայաստանի ազգային գրադարանի, Մատենադարանի (նաև այլ հաստատությունների) և ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի միջև:

Աշրաֆ Բորուջերդին, հավանության արժանացնելով դեսպան Թումանյանի առաջարկությունները, խոստացավ հետամուտ լինել դրանց իրականացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում