Ազգային ժողովը շարունակում է քննարկել կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ

Խորհրդարանում մեկնարկել է 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 81 պատգամավոր: Նրանք շարունակում են քննարկել ՀՀ կառավարության ծրագիրը:

Հունիսի 21-ի նիստում հարցի քննարկումն ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում: Կառավարության ծրագիրը խորհրդարանին ներկայացրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Մտքերի փոխանակության փուլում արտահերթ ելույթներով հանդես են գալիս նաև նախարարները՝ ներկայացնելով իրենց ոլորտներում կառավարության ծրագրով նախանշված բարեփոխումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում