Սպիտակ տունն առայժմ չի հաստատել Գերմանիայում Պուտինի եւ Թրամփի հանդիպումը

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Լինդսի Ուոլթերսը չի հաստատել Գերմանիայի Համբուրգ քաղաքում «Մեծ քսանյակի»՝ հուլիսի 7-8-ը կայանալիք նիստի շրջանակներում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հնարավոր անձնական հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 22-ին հայտնել է ՏԱՍՍ-ը:

«Ներկայում դրա վերաբերյալ ասելիք չունեմ»,- նշել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:

Հունիսի 21-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան է տվել լրագրողների այն հարցին, թե նախապատրաստվում է արդյոք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը, պարզաբանելով, որ անհրաժեշտության դեպքում ամեն ինչ կհամաձայնեցվի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում