Թուրքիան պետք է հասկանա մեր օրինական ցանկությունը. Իրաքի քրդերը հաստատակամ են հանրաքվեի հարցում

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը, որը հաստատակամ է սեպտեմբերին անկախության հանրաքվե անցկացնելու հարցում, ակնկալում է, որ Թուրքիան ու մյուս երկրները կհասկանան, որ իրենց ցանկություններն օրինական են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken-ը, այս մասին խոսել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մեսուդ Բարզանիի գլխավոր խորհրդական Հեմին Հավրամին:

«Սեպտեմբերի 25-ին հանրաքվե ենք իրականացնելու: Այս հարցում հետքայլ չենք կատարելու: Սա բնական ու օրինական իրավունք է: Մենք ապացուցել ենք, որ այս տարածաշրջանում Թուրքիայի, Իրանի և մյուս երկրների անվտանգության համար սպառնալիք չենք հանդիսանում»,– ասել է խորհրդականը:

Նա ընդգծել է, որ իրենք ակնկալում են, որ Թուրքիան և մյուս երկրները կհասկանան, որ քրդերի ցանկություններն օրինական են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում