Թրամփը երկարացրեց ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկարացրել է ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Սպիտակ տան կայքում զետեղված հրապարակման մեջ:

Սահմանափակումները վերաբերում են նախեւառաջ միջուկային փորձարկումներին եւ միջուկային վառելիքի արտադրությանը, ինչպես նաեւ հյուսիսկորեական ակտիվների սառեցմանը:

Սահմանափակիչ միջոցների գործողությունը, որոնք տարբեր տարիների ընդունվել են Բարաք Օբամայի վարչակազմի օրոք, լրանում էր հունիսի 26-ին: Թրամփը դրանք երկարացրել է եւս մեկ տարով՝ դա հիմնավորելով նրանով, որ Փենյանի նկատմամբ շարունակում է գործել «արտակարգ դրության ռեժիմը»: Թրամփի կարծիքով՝ Կորեական թերակղզում միջուկային նյութերի «տարածման վտանգը» պայմանավորված է Փենյանի «գործողություններով ու քաղաքականությամբ», որոնք ուղղված են նաեւ ԱՄՆ-ի զինված ուժերի դեմ ու դեռեւս «արտակարգ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության եւ տնտեսության համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում