Թուրքիան իր քաղաքականությամբ հեռանում է Եվրամիությունից. ԵԽ զեկուցող

Թուրքիայում մարդու իրավունքների ու օրենքի գերակայության մշտական խախտումների պարագայում Եվրամիությանն այդ երկրի անդամակցությունը դառնում է անհնարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին BBC-ի թուրքական ծառայությանն ասել է Եվրախորհրդարանի Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին:

Նա ընդգծել է, որ Եվրամիությանն անդամակցել ավելի շատ ցանկանում է ոչ թե Թուրքիայի կառավարությունը, այլ ժողովուրդը: «Թուրքիայի անդամակցության գործընթացը մինչ օրս ամենախնդրահարույցներից է: Թուրքիան պետք է մնա որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, սակայն այդ երկրի կառավարության քաղաքականությունը ոչ թե մոտեցնում է Եվրամիությանը, այլ հեռացնում է կառույցից: Եվ այս քաղաքականությունը պետք է ունենա իր հետևանքները»,– ասել է Փիրին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում