Կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետը ձերբակալվել է

Կրթության տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանը կասկածվում է կեղծ փաստաթղթեր ձևակերպելու մեջ: Այս մասին նշեց ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը:

«Շենգավիթ համայնքի քննչական բաժնի աշխատակիցները շաբաթ օրն ինձ հրավիրեցին տեսչություն, որպեսզի ստուգեն Սամսոն Սահակյանի սեղանի դարակի պարունակությունը, ինչ-որ արտառոց բաներ չհայտնաբերեցին: Դրանից հետո Սամսոնին որպես կասկածյալ տեղափոխեցին քննչական բաժին, սակայն բաց թողեցին: Դրանից հետո տեղի ունեցած գործընթացներին ես բացարձակապես տեղյակ չեմ»,- ասաց նա:

Կարապետյանի խոսքով` Սամսոն Սահակյանը չի պատասխանում հեռախոսազանգերին, երեխաներն էլ ասում են, որ տեղեկություններ չունեն նրա մասին: Նա նաև նշեց, որ Սահակյանը երկուշաբթի օրվանից իր հաշվին արձակուրդ է ձևակերպել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում