ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա նամակ-համաձայնագրի ստորագրման արարողություն

Հունիսի 23-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԱԺ ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը կստորագրեն նամակ-համաձայնագիր, որով Միացյալ Թագավորության կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր է նախատեսում իրականացնել: Ծրագրի անմիջական իրականացնողը ՀՀ Ազգային ժողովում կլինի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում