Թուրքիան Կատար է տեղափոխել իր զինվորականների առաջին խումբը

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է Կատարում ստեղծվելիք թուրքական ռազմաբազա առաջին փոխադրումներն անելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

ԳՇ հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական կողմը Դոհա է ուղարկել 5 զրահամեքենա և 23 զինվորական: Զինված ուժերից հայտնել են նաև, որ այսուհետ գործողությունները կշարունակվեն ծրագրված կերպով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում