Ակտիվ բուժական միջոցառումներ. Կամավոր Խաչատրյանը ներկայացնում է Արցախում վիրավորված զինծառայողների վիճակը

Արցախում հունիսի 16-ին վիրավորում ստացած եւ ուղղաթիռով Երեւան տեղափոխված ժամկետային զինծառայող Արմեն Վարդանյանի առողջական վիճակը կայունանում է, դրական տեղաշարժ կա: Այս մասին ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Կամավոր Խաչատրյանը: «Կատարվում են ակտիվ բուժական միջոցառումներ»,-ասաց նա:

ՀՀ ՊՆ «Մուրացան» կենտրոնական կլինիկական հոսպիտալում գտնվող երկրորդ ժամկետային զինծառայողի վիճակը, ով եւս տեղափոխվել է Արցախից, շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Կամավոր Խաչատրյանի խոսքով` Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում գտնվող զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանը շարունակում է բուժումը: «Արդեն իսկ կատարվել է մեկ վիրահատություն: Տեսողության գնահատում կիրականացնենք»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում