Հայ-ֆրանսիական մանկական նվագախումբը համերգներ կունենա Ֆրանսիայում և Շվեյցարիայում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2017 թ. հունիսի 28-ից հուլիսի 11-ը Ֆրանսիայում և Շվեյցարիայում կկայանան Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի համերգները: 

Նախագծի կազմակերպիչներն են՝ Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը և Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիան:
Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբում ընդգրկված են Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի և Ռոմանի կոնսերվատորիայի 10-15 տարեկան սաները: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նվագախումբը հունիսի 30-ին համերգներով հանդես կգա Մարսելում, հուլիսի 5-ին՝ Վա­լանսում, հուլիսի 7-ին՝ Ռոմանում, հուլիսի 8-ին՝ Ժնևում, հուլիսի 9-ին՝ Լիոնում:

Համերգային ծրագրում կհնչեն հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նախագծի շրջանակում կկազմակերպվեն վարպետության դասեր՝ Հայաստանից ժամանած առաջատար մասնագետների կողմից, ինչպես նաև` գիտաճա­նա­չողական այցելություններ Ֆրանսիայի և Շվեյցարիայի մշակութային օջախներ:

Հիշեցնենք, որ Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի բեմելը կայացել է 2015 թվականին, Ֆրանսիայում: Նվագախումբը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայի Ռոման, Լիոն, Վալանս, Սենտ Էտյեն քաղաքներում: Համերգային ծրագիրն ամբողջությամբ կազմված էր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից` Կոմիտաս, Ա. Խա­չա­տրյան, Է. Միրզոյան, Ա. Հարությունյան, Ռ. Ալթունյան, Վ. Շարաֆյան, Ա. Սաթյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում