ՀՀ պաշտպանության նախարարը քաղաքացիների ընդունելություն է անցկացրել

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունիսի 22-ին անցկացվել է քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին ընդունել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ծանոթանալով ներկայացված խնդիրներին, համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում