Զեմանը կողմ է ԵՄ-ից Չեխիայի դուրս գալու հարցով հանրաքվեի անցկացմանը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հանդես է եկել երկրում Եվրոպական Միությունից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնելու օգտին:

«Պետք է որոշեն քաղաքացիները»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է նա՝ «Ժոֆյան ֆորում»-ի ժամանակ: «ԵՄ-ից Չեխիայի դուրս գալը թե տեսականորեն, և թե պրակտիկ առումով հնարավոր է, եթե հանրաքվեով ընդունվի օրենք, որը ներկայացվել է խորհրդարան: Ես ուղիղ ժողովրդավարության կողմնակիցն եմ, հանրաքվեի կողմնակիցը, ես այդ հանրաքվեն կպաշտպանեմ, բայց անձամբ քվերակելու եմ դեմ»,– ասել է Զեմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում